Արտաքին
Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքի Լավրովի Սերբիա այցի խափանմանը
23:17 06-06-2022
Այս մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարարը։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Սվյատոգորսկից ուկրաինացի զինվորականների նահանջի մասին
23:03 06-06-2022
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական զորքերը գրեթե վերահսկողության տակ են վերցրել Սվյատոգորսկ քաղաքը և նրա շրջակայքը:
Հնդկաստանը բանակցություններ է վարում ռուսական նավթի ներկրումը կրկնապատկելու շուրջ
22:33 06-06-2022
Հնդկաստանը հույս ունի նավթ գնել զեղչով, քանի որ միջազգային գնորդները հրաժարվում են Մոսկվայի հետ գործարքներից Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։
Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը «մեռած» քաղաքներ են. Զելենսկի
22:14 06-06-2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները դեռևս դիմանում են Սևերոդոնեցկի համար մղվող մարտերին, սակայն իրենց թվաքանակով զիջում են ռուսական զորքերին։
Ադրբեջանի իշխանությունները չեղարկել են Utair-ի Բաքու-Մախաչկալա չվերթները
21:42 06-06-2022
Utair-ի չվերթները Բաքու-Մախաչկալա երթուղով չեղարկվել են Ադրբեջանի ավիացիոն իշխանությունների պահանջով։
Ղարաբաղյան հակամարտությունը ձեռնտու էր Վաշինգտոնին․ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
21:37 06-06-2022
«Ռուսաստանն այսօր ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»։
Ստանիսլավ Զասը կարևորեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը
21:23 06-06-2022
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»
Ռուսական նավթի առաքումները կրկնապատկվել են ԵՄ էմբարգոյից հետո. Independent
21:07 06-06-2022
Ինչպես ասվում է հոդվածում, եվրոպական ընկերությունները շարունակում են շահույթ ստանալ՝ ռուսական նավթը մատակարարելով այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը և Չինաստանը։
ԵԱՏՄ-ում ռուբլով գործարքների մասնաբաժինը գերազանցում է դրանց ընդհանուր թվի երկու երրորդը
20:43 06-06-2022
Նուրգալիևն ընդգծել է, որ աշխարհում քաղաքական և տնտեսական իրավիճակի փոփոխությունները չեն ազդել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի աշխատանքի վրա:
Իրանում շենքի փլուզման հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել
20:19 06-06-2022
Մայիսի 23-ին Աբադանում փլուզվել է «Մետրոպոլ» բիզնես կենտրոնի անավարտ աշտարակը: Պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի: Այս պահին փրկարարները փլատակների տակ դեռևս որոնում են մարդկանց։
Արևմուտքը չի կարող ոչնչացնել ԱՊՀ երկրների տնտեսությունը. ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ
19:44 06-06-2022
Այս մասին երկուշաբթի հրապարակված «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը։
Ղազախստանը կշարունակի մարդու իրավունքների պաշտպանության համապարփակ ամրապնդումը. Տոկաև
19:13 06-06-2022
Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ղազախստանի նախագահը:
Էրդողանի դարաշրջանն ավարտվել է. Ալի Բաբաջան
18:44 06-06-2022
Բաբաջանի խոսքով, Էրդողանը փորձում է մարդկանց համոզել, որ եթե հանկարծ ինքը չլինի, Թուրքիան էլ չի լինի։
Թուրքիան և ՌԴ-ն նախնական համաձայնության են եկել Սև ծովի ապաշրջափակման հարցում. Bloomberg
18:18 06-06-2022
Սակայն, գործակալության տվյալներով, գործարքի պայմանների հետ առայժմ համաձայն չէ Ուկրաինան:
Շնորհակալություն արյունահեղության համար. Ուկրաինացի եպիսկոպոսը՝ պատրիարք Կիրիլին
17:48 06-06-2022
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (Մոսկվայի պատրիարքարան) եպիսկոպոս, միտրոպոլիտ Լոնգինը քննադատել է պատրիարք Կիրիլին պատերազմին աջակցելու համար։
Լատվիայում արգելել են բոլոր ռուսական հեռուստաալիքները
17:09 06-06-2022
Էլեկտրոնային ԶԼՄ-ների խորհուրդը հեռարձակման թույլտվություն է տվել «Դոժդ» հեռուստաալիքին, որը Ռուսաստանում դադարեցրել է իր գործունեությունը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։
Թաիլանդը օրինականացրել է կանեփի աճեցումն ու օգտագործումը բժշկական նպատակներով
16:48 06-06-2022
Այն օգտագործելու և պահելու մեղադրանքով բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն։ Սակայն մարիխուանա ծխելը, ինչպես նախկինում, արգելված է:
Դատախազությունը պահանջում է ՌԴ քաղաքացիությունից զրկել էկոակտիվիստ Արշակ Մակիչյանին
16:08 06-06-2022
Ակտիվիստը գործը համարում է քաղաքական: Մակիչյանը մեկ տարեկանից ապրում է Ռուսաստանում և ՌԴ քաղաքացիություն է ստացել 2004 թվականին, այստեղ ավարտել է համալսարանը և ամուսնացած է ռուս կնոջ հետ։
Կարևոր քայլ է Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը Կանաչ էներգիայի տարածաշրջան հայտարարելը. Էրդողանի ուղերձը՝ Շուշիից
15:44 06-06-2022
«Բաքվի էներգետիկ շաբաթ»-ի նիստերից մեկը նախօրեին անցկացվել է 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում:
Էրդողանը պահանջել է պաշտոնանկ անել Շվեդիայի պաշտպանության նախարարին
15:21 06-06-2022
Էրդողանի պահանջը կապված է այն բանի հետ, որ մոտ 10 տարի առաջ Պետեր Հուլթքվիստը իբր «փառաբանել է» Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և նրա բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:
Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատուն են ուղարկել ծանրոց՝ ոսկորով. Baza
14:58 06-06-2022
Ծանրոցն ուղարկել է, ըստ չհաստատված տեղեկությունների, գրեթե 16 տարի առաջ մահացած իտալացի պրոդյուսեր:
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելը «չի շփվում Մոսկվայի հետ եւ միտք էլ չունի»
14:46 06-06-2022
Բացառիկ հարցազրույցում Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով, մանրամասներ է ներկայացրել։
Ռուսաստանը ՀՕՊ միջոցները տեղափոխել է Զմեինի կղզի. Բրիտանական հետախուզություն
14:43 06-06-2022
Ըստ հետախուզության՝ ՌԴ բանակի գործողությունները Զմեինի մոտ «օգնում են շրջափակել ուկրաինական ափերը և խոչընդոտել ծովային առևտրի վերականգնմանը, այդ թվում՝ ուկրաինական հացահատիկի արտահանմանը»։
«Ռոսնեֆտը» դուրս է եկել Վրաստանում ակտիվներ ունեցող ընկերությունից
14:18 06-06-2022
«Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 49%-ը գնել է ընկերության ղեկավար Վանո Նակաիձեն։ Գործարքի գումարը չի հաղորդվում։