copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:43 06-06-2022

ԵԱՏՄ-ում ռուբլով գործարքների մասնաբաժինը գերազանցում է դրանց ընդհանուր թվի երկու երրորդը

Ռուբլով գործարքների մասնաբաժինը ԵԱՏՄ երկրների միջև հաշվարկներում արդեն գերազանցում է ընդհանուրի երկու երրորդը։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը։

Նուրգալիևն ընդգծել է, որ աշխարհում քաղաքական և տնտեսական իրավիճակի փոփոխությունները չեն ազդել ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի աշխատանքի վրա, «որն իրականացվել է այնպես, ինչպես նախատեսված էր, բայց հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու սպառնալիքները»։ Միաժամանակ շեշտը դրվում է աշխարհաքաղաքական իրավիճակի մանրակրկիտ վերլուծության, ինչպես նաև ազգային տնտեսությունների կայունացման համար համաձայնեցված միջոցառումների նախապատրաստման և իրականացման վրա։

Տնտեսական դաշտում հատուկ շեշտադրվում է մակրոտնտեսական կայունության ապահովմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարելավմանն ուղղված միջոցառումների ցանկը, որն իրականում գործողությունների ծրագիր է հրատապ խնդիրների լուծման համար: Փաստաթուղթը համապարփակ բնույթ ունի, այն նախատեսում է տարբեր ուղղություններ՝ ապահովելու ԵԱՏՄ երկրների ներքին շուկաների կայունացումը»,- նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը