copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:44 06-06-2022

Էրդողանի դարաշրջանն ավարտվել է. Ալի Բաբաջան

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որն այժմ ընդդիմադիր DEVA կուսակցության առաջնորդն է, անդրադարձել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գործունեությանը։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Բաբաջանի խոսքով, Էրդողանը փորձում է մարդկանց համոզել, որ եթե հանկարծ ինքը չլինի, Թուրքիան էլ չի լինի։

«Այդպես չէ,- գրում է Բաբաջանը,- Թուրքիան հավասար չէ Էրդողանին։ Թուրքիան Էրդողանից շատ ավելի մեծ է։ Առհասարակ Թուրքիան շատ ավելի մեծ է, քան որևէ մեկը։ Ոչ ոք թող չփորձի մարդկանց խաբել նման բառախաղերով»։

Ընդդիմադիր կուսակցապետը հիշեցրել է, որ վերջին 25 տարում Թուրքիան չի ունեցել այնքան գնաճ, որքան հիմա։ Թուրքական լիրայի արժեզրկման ամենակարևոր պատճառն այն է, որ Էրդողանը սկսեց կառավարել Կենտրոնական բանկը ու սխալ ցուցումներով սխալ գործողությունների մղեց պատկան մարմիններին։

Ալի Բաբաջանի համոզմամբ՝ հիմա Թուրքիայում կա ուժեղ կադրային կազմ, որն Էրդողանից շատ ավելի լավ կկառավարի երկիրը։

«Էրդողանի դարաշրջանն ավարտվել է։ Ուղղակի հիմա նա պիտի մի հարմար վայրում վայրէջք կատարի»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը