copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:09 06-06-2022

Լատվիայում արգելել են բոլոր ռուսական հեռուստաալիքները

Լատվիայի էլեկտրոնային ԶԼՄ-ների ազգային խորհուրդը հայտարարել է 80 ռուսական ալիքների հեռարձակման արգելքի մասին, որոնք մինչ այժմ հասանելի են մնացել երկրում, գրում է Delfi-ն։

Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ից։ Արգելքի տակ են հայտնվում հիմնականում ժամանցային բնույթի ալիքները։

Արգելքը սահմանվել է մայիսի 26-ին Լատվիայի Սեյմի կողմից ընդունված Զանգվածային լրատվության մասին օրենքում նոր փոփոխությունների համաձայն։ Դրանցով սահմանափակվում է այն օտար պետությունների ծրագրերի աշխատանքը, որոնք սպառնում են այլ երկրների ինքնիշխանությանը։

Էլեկտրոնային ԶԼՄ-ների խորհուրդը նաև հեռարձակման թույլտվություն է տվել «Դոժդ» հեռուստաալիքին, որը Ռուսաստանում դադարեցրել է իր գործունեությունը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո։ Դա նշանակում է, որ հետագայում հեռուստաալիքը հեռարձակվելու է Ռիգայից, հայտարարել է խորհրդի նախագահ Իվարս Աբոլինշը։ «Դոժդ»-ը Լատվիայում գրանցված ալիքների ցանկում կհայտնվի հունիսի 9-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ