latest_news
copy image url
Ներքին 5 часов назад - 21:25 19-09-2026

Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է

Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից: ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան։

«Հայկական ծագումով անձանց, այդ թվում՝ Հարությունյանի հետ հանդիպումներն անցկացվել են նախաքննության փուլում, դատական գործընթացների ժամանակ, ինչպես նաև դատապարտվելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո։ Վերջին հանդիպման ժամանակ Հարությունյանն օգտվել է նոտարի ծառայություններից»,- հայտնել է Ալիևան։

Նրա խոսքով՝ օմբուդսմանի ազգային կանխարգելիչ խմբի անդամները հետևել են այդ ծառայության կատարմանը։ Թե կոնկրետ ինչ ծառայությունից է օգտվել Հարությունյանը, Ալիևայի աշխատակազմում չեն հստակեցրել։

Ադրբեջանի ՄԻՊ–ը հավելել է, որ դրան զուգահեռ՝ ապահովվել է լրացուցիչ բժշկական զննության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ լրացուցիչ հեռախոսազրույցների հետ կապված հարցերի լուծումը։