latest_news
copy image url
Մամուլ 12 часов назад - 08:05 19-09-2026

Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում լրագրողները նկատել-զգացել են, որ ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Լյուդվիգ Գյուլնազարյանը ոգելից խմիչքի ազդեցության տակ է գտնվում, այնպես, որ նույնիսկ հեռվից զգացվել է «բույրը»։ Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը հաճախ էր բարձրաձայնում ՀՀԿ-ական օդիոզ դեմքերի խորհրդարանական գինարբուքների մասին:

Այս մի գործոնով էլ իր թիմակիցներն արդեն չեն զիջում նախկին քեֆչիներին, որոշ այլ նախասիրությունների հարցում նրանցից մի բան էլ առաջ են անցնում։ Գլուլնազարյանը, ի դեպ, միակը չէ իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում։ Նրանք այն խավն են, որ առանց մի բաժակ բան խմելու՝ ընդմիջում չեն կարողանում անել:

Հիշեցնենք, որ, հեղափոխական կառավարության որոշմամբ, հաջորդ տարվանից պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորների աշխատավարձերը կրկնակի, երբեմն՝ բազմակի կբարձրանան: Պատգամավորները, օրինակ, 1.5 միլիոն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։