latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 22:16 10-09-2026

Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան Աշոտ Ղազարյանը հայտնել է, որ ինքն ու կինը՝ Կիմա Ղազարյանը, նշում են ամուսնության 50-ամյակը։

Դերասանը սոցիալական էջերում հրապարակել է միջոցառման հրավերը՝ կից գրելով․ «Վերջապես որոշեցինք ամուսնանալ, կգաք, չէ՞»։

Աշոտ Ղազարյանն իր հետևորդներին սիրով հրավիրել է մասնակցելու իրենց սիրո 50-ամյակին նվիրված տոնակատարությանը։

Միջոցառումը կանցկացվի հոկտեմբերի 2-ին՝ երեկոյան ժամը 19։00-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բըրբենք քաղաքում՝ Arbat Banquet Hall-ում, 711 S San Fernando Blvd հասցեում։