latest_news
copy image url
Ներքին 7 часов назад - 12:13 10-09-2026

Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել

Սամվել Կարապետյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 9-ին և մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Սամվել Կարապետյանը պահանջում է ներողությունը խնդրել Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական ֆեյսբուքյան էջով՝ ուղիղ եթերով՝ տեսաձայնագրության միջոցով․ «Ես՝ Նիկոլ Վովայի Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Սամվել Սարգսի Կարապետյանից» խորագրի ներքո՝ վճռում նշված բուն տեսքտն ընթերցելու միջոցով:

Ըստ հայցապահանջի՝ ներողության վերաբերյալ տեսանյութը և խորագիրը չպետք է պարունակեն պատասխանողի կամ որևիցե երրորդ անձի կողմից որևիցե հավելում կամ մեկնաբանություն, այլ պետք է բացառապես պարունակի ներողության տեքստը:
Բացի այդ Կարապետյանը պահանջել է Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել 3.000.000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում։ Ինչպես նաև Նիկոլ Փաշինյանից բռնագանձել պետական տուրքի և փաստաբանի խելամիտ վարձատրության գումարը։