Երգչուհի Ռուզան Ավետիքյանը կիսվել է մանկահասակ երեխայի լուսանկարով՝ արտահայտելով իր ցավն ու կարոտը:
Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել է փոքրիկի լուսանկարը, որին կից կատարել է գրառում.
«Մհերս, կարոտս, մի տարի առանց քեզ, մեր հրեշտակ»,- գրել է երգչուհին:
Ռուզան Ավետիքյանի այս հրապարակումը ազդել է նրա հետևորդների ու երկրպագուների վրա: Համացանցի օգտատերերը շտապել են աջակցության, ցավակցության խոսքեր հղել երգչուհուն՝ մաղթելով տոկունություն, ուժ և համբերություն այս ծանր կորուստը հաղթահարելու համար: