latest_news
copy image url
Սպորտ 16 часов назад - 22:21 21-07-2026

Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Արգենտինայի ազգային հավաքականի 38-ամյա պաշտպան Նիկոլաս Օտամենդին ավարտել է կարիերան ազգային թիմում։

Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջում։

Օտամենդին առաջին անգամ հավաքական էր հրավիրվել դեռևս 2009 թվականին՝ ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնությունից առաջ։ Այդ ժամանակվանից ի վեր նա «ալբիսելեստեի» կազմում անցկացրել է 139 հանդիպում։

Փորձառու պաշտպանի վերջին խաղն ազգային թիմի մարզաշապիկով դարձավ անցած կիրակի Իսպանիայի ընտրանու դեմ կայացած աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչը (0-1)։

Ակումբային մակարդակում Օտամենդին ավարտված մրցաշրջանից հետո հեռացավ պորտուգալական «Բենֆիկայից» և վերադարձավ հայրենիք, որտեղ այժմ հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթի» կազմում։

Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Նիկոլաս Օտամենդին 2022 թվականին Կատարում դարձել է աշխարհի չեմպիոն։

Armsport