Սահմանադրական դատարանը հրապարակել է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը։
Որոշումն ընթերցեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը․
«Դատարանը քննության է առել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր բուժ ռեֆորմիստական» կուսակցության դիմումները, որոնք վերաբերում էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 259 որոշմանը՝ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վերաբերյալ։
Սահմանադրական դատարանը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 259 որոշումը թողնել ուժի մեջ։
Դատարանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։
Մանրամասները՝ տեսանյութում․