Երգիչ Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, ինստագրամյան իր էջում կիսվել է չափազանց ջերմ ու անուշ մի հոլովակով, որտեղ գլխավոր հերոսուհին Անդրեի դուստրն է՝ փոքրիկ Եվան։ Տեսանյութում նա յուրովի ու հետաքրքիր ձևով փորձում է ներկայացնել հայ մեծանուն գրողի ստեղծագործությունը։
«Հովհաննես Թումանյանի հեքիաթը՝ Եվայի տարբերակով»,- հոլովակին կից սիրով ու հպարտությամբ գրել է Անին։
Այս հրապարակումը ևս մեկ անգամ փաստում է նրանց ընտանիքում տիրող առողջ ու գեղեցիկ մթնոլորտը։
Հիշեցնենք, որ թեև Անդրեն և Անին պաշտոնապես բաժանվել են, սակայն երկուսն էլ շարունակում են պահպանել չափազանց մտերիմ, հարգալից ու հարազատական հարաբերություններ ընտանիքի բոլոր անդամների հետ։