latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 17:30 29-06-2026

4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am

Չորսն էլ մարտական ընկերներ էին, մասնակցել են արցախյան պատերազմներին։ Երկրապահ կամավորական միության անդամ են 25 տարուց ավել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում պատմեց Կոտայքի մարզի ԵԿՄ փոխնախագահ Սուրեն Աղոյանը՝ անդրադառնալով այսօր ավտոմեքենայի հրդեհին, որտեղ հայտնաբերվել էր 4 քաղաքացու կիսամոխրացած մարմին։

«Կամավորները ամեն օր էլ հավաքվում էին ԵԿՄ Կոտայքի բաժանմունքում։ Որոշել էին գնալ Կապան ընկերներին տեսնելու, գիշերով են ճանապարհ ընկել, որ հանգիստ գնան բեռնատարները չխանգարեն։ Այս անգամ որոշել էին, որ պիտի մի օր մնային դիրքերում։ «Ընտիր տղերք են, միշտ պատրաստ են եղել ցանկացած հարցով օգնել, հայենիքին նվիրված»,- ասաց նա։

Սուրեն Աղոյանի խոսքով, ավտոմեքենայի վարորդը Լյովան է եղել, որը մոտ մեկ ամիս առաջ էր մեքենան գնել։ Ուղևորներն են՝ 71–ամյա Ռոբերտ Ղուկասյանը, ով ունի 1 տղա 3 աղջիկ, թոռներ, 50–ամյա Ղազար Ղազարյանը, որն ունի 2 տղա, 46–ամյա Մուշեղ Մանուկյանը, ունի 3 տղա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում. Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 4 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Most Viewed

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
23:51 ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը հետաձգվել է
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
23:04 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
22:47 Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը