latest_news
copy image url
Արտաքին 23 часа назад - 22:47 28-06-2026

Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը

Թուրքիան հունիսի 30-ին՝ երկրի մայրաքաղաք Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ, կընդունի Եվրոպական միության բարձրաստիճան պատվիրակությանը, այդ թվում՝ միավորման գլխավոր դիվանագետին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և ներքին գործերի հանձնակատար Մագնուս Բրունները հունիսի 30-ին Անկարայում բանակցություններ են նախատեսել։

Ակնկալվում է, որ պատվիրակությունը հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքի, ինչպես նաև տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։

Թուրքական լրատվական գործակալության տվյալներով, սպասվում է, որ բանակցությունները կգործեն որպես ոչ ֆորմալ, իսկ արդյունքում նման կլինեն ընդլայնված Բարձր քաղաքական երկխոսության, և հնարավոր է՝ իրենց կարևորությամբ նույնիսկ գերազանցեն դրան։

Քննարկումները, հավանաբար, կընդգրկեն հարցերի լայն շրջանակ՝ Մերձավոր Արևելքից և Ուկրաինայից մինչև տրանսպորտային կապակցվածություն, ԵՄ ընդլայնում, միգրացիա և վիզային ռեժիմի ազատականացում։

Այցը դիտարկվում է որպես կարևոր քայլ Թուրքիայի հետ հարաբերություններում, որին ԵՄ-ն համարում է առանցքային գործընկեր՝ բազմաթիվ ուղղություններով համագործակցության համար։ Անկարան նույնպես մեծ նշանակություն է տալիս փոխգործակցությանը։

Most Viewed