latest_news
copy image url
Ներքին 11 часов назад - 10:43 22-06-2026

8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան

Այսօր՝ հունիսի 22-ին, ոստիկաններն ու փրկարարները վաղ առավոտից նույն թափով, նույն ծավալով վերսկսել են 13–ամյա աղջկա որոնողական աշխատանքները։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու քույրեր Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։