latest_news
copy image url
Ներքին 4 часа назад - 12:21 22-06-2026

Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասան, երգիչ և պրոդյուսեր Գոռ Հակոբյանը, ով այս օրերին որդու հետ անցնում է կյանքի ամենածանր փորձություններից մեկով, նոր հուզիչ հրապարակում է արել գերմանական հիվանդանոցի պատերի ներսից։

Օրեր առաջ արտիստը հայտնել էր, որ սկսվել է իր որդու՝ Ֆելիքսի բուժման արդեն 6-րդ ծանր փուլը։ Հիվանդասենյակից արված նոր լուսանկարում հայր ու որդի ձեռք ձեռքի բռնած են։ Չնայած բուժման տանջալի ու դժվարին ճանապարհին, ցավին ու հոգնածությանը՝ նրանք շարունակում են ժպտալ, պայքարել և ամուր պահել հավատն ու ներքին ուժը։

«Անցնելով բուժման 6-րդ կուրսի դժվարին միջով՝ հայր ու որդի օրինակ են դառնում շատերի համար, որ անգամ ամենամութ պահին չի կարելի կորցնել հույսը»։

Հիշեցնենք, որ փոքրիկ Ֆելիքսն այժմ բուժումը ստանում է Գերմանիայում, և հազարավոր երկրպագուներ իրենց աղոթքներով ու ջերմ խոսքերով կանգնած են ընտանիքի կողքին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում։