«Բառ ու բաս» հաղորդման հյուրը՝ Էլեն Սաֆարյանը, ասմունքի միջոցով և անկեղծ զրույցում բացահայտել է իր ու նշանածի սիրո պատմության մինչ այժմ չբարձրաձայնված, բավականին հետաքրքիր ու սկանդալային մանրամասները:
Էլենը բացահայտ խոստովանել է, որ սկզբում բոլորովին այլ պատկերացում է ունեցել իր ապագա կողակցի մասին և երկար ժամանակ պարզապես հրաժարվել է ընդունել նրա սիրահետումները:
«Ես քյարթու աշխարհին դեմ եմ։ Մտածում էի՝ քյարթու տղա է շատ, և ես այդպիսի կողակից իմ կողքին չէի պատկերացնում։ Ամիսներով մերժում էի, բայց նա չէր հանձնվում․․․ Պայքարեց ու հասավ»,- պատմել է նա։
Ամենաաղմկահարույց մանրամասնն այն է, թե ինչպես է երիտասարդին հաջողվել կոտրել Էլենի սիրտը և ապացուցել իր զգացմունքների լրջությունը: Դրա համար պահանջվել է հրաժարվել սիրելի մեքենայից. «Ստիպեցի նրան իր Niva-ն վաճառի, և նա այդպես էլ արեց։ Այդ ժամանակ հասկացա, որ նա իսկապես արժանի է իմ սիրուն»,- անկեղծացել է Էլեն Սաֆարյանը։