Ներքին 1 ամիս առաջ - 17:13 16-06-2026

Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին

Երեկվանից Փամբակ գետում որոնվող Նանե ու Նարե Մարտիրոսյանները, դասընկերոջ մոր խոսքով, ոչ թե Արցախից, այլ Գյումրիից են:

Oragir.News-ի հետ զրույցում նա պատմում է, որ երեխաների մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին: Վանաձորում ապրել են վարձով, առանց հոր:

Ասում են՝ մայրն ամեն ինչ արել է, որ երեխաները ոչնչի կարիք չունենան, ու հիմա, երբ լսում են խոսակցություններ, թե երեխաները մոր անուշադրության պատճառով են կորել, ցավ են ապրում: Ասում են՝ մայրը շատ ուշադիր է եղել երեխաների հանդեպ:

«Այնքան շատ սուտ տեղեկություններ են տարածում: Նախ՝ նրանք Արցախից չեն, Գյումրիից են: Մայրը շատ ուշադիր ծնող էր, տանջվելով է մեծացրել երեխաներին: Վարձով էին ապրում, ամուսնուց բաժանված է»:

Կինը պատմում է, որ վարկածներից մեկը շներից վախենալն ու նրանցից փախչելու նպատալով գետի կողմը գնալն է եղել, որից հետո էլ պատահել է դեպքը:

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ տարածված տեղեկությունը, թե երեխաներից մեկը կարմիր հագուստով է եղել, իրականությանը չի համպաատասխանում:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները