Թուրքիան չեղարկել է Իրանի խոշորագույն մասնավոր բանկերից մեկի՝ «Bank Mellat»-ի լիցենզիան, հայտնում է AFP-ն:
Թուրքական բանկային կարգավորող մարմնի որոշումը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում ուրբաթ լույս շաբաթ գիշերը:
«Bank Mellat»-ը տեղակայված է Թեհրանում և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Իրանի կառավարությանը։ «OpenSanctions» բաց տվյալների բազայի համաձայն՝ բանկը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրոպական միության և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ։ «Bank Mellat»-ի խոշորագույն բաժնետերը նույնպես Իրանի պետությունն է։
Թուրքական կարգավորող մարմինը, չեղարկելով լիցենզիան, վկայակոչել է երկրի բանկային օրենսդրության 71բ հոդվածը: Այս նորմի համաձայն՝ ֆինանսական կազմակերպության գործունեության շարունակումը կարող է դադարեցվել, եթե այն սպառնալիք է ներկայացնում ավանդատուների և մասնակցության հիմնադրամներում միջոցներ պահողների իրավունքներին, ինչպես նաև ֆինանսական համակարգի անվտանգությանն ու կայունությանը:
Անկարայի որոշումն ընդունվել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական բանկի նկատմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ ենթադրյալ կապերի պատճառով:
Ընդ որում, դեռևս պարզ չէ՝ արդյոք «Bank Mellat»-ի վերաբերյալ թուրքական կարգավորողի որոշումը կապված է թուրքական մեկ այլ բանկի դեմ ամերիկյան պատժամիջոցների հետ, թե ոչ: