Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:00 19-09-2026

Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին, «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակի 32֊րդ համար Լևոն Նալբանդյանի գործը հայտնվել է դատարանում։

Նա մեղադրվում է նրանում, որ 2 այլ անձանց հետ, միմյանց
փոխլրացնելով, խմբով 2026 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 19-ի սահմաններում, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ, ինչպես նաև բացահայտ արհամարհական վերաբերմունք իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, որը դրսևորվել է` բարձրաձայն հայհոյանքներով «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Սանահին կայարանի շրջադարձային դեպոյի աշխատողների բնականոն աշխատանքը խոչընդոտելով և մոտակայքում եղած անձանց անդորրը խախտելով:

Լ. Նալբանդյանը միաժամանակ զբաղեցնում է Ալավերդու հացի գործարանի տնօրենի պաշտոնը, ինչպես նաև «Գազպրոմ֊Արմենիա» ՓԲԸ աշխատակից է, իսկ հայրն այժմ «Գազպրոմ֊Արմենիայի» Լոռու տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավարն է։