Ադրբեջանի` ՄԻԵԴ–ին տրամադրած զեկույցում կան բժշկական որոշ փաստաթղթեր` տեղի քրեակատարողական հիմնարկներում անցկացված բուժհետազոտությունների արդյունքներով, որոնք ամբողջական չեն և չեն արտացոլում այլ աղբյուրներից հայտնի տեղեկությունները։
Այս մնասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր մինչև 2026–ի օգոստոսի 31-ը զեկույց ներկայացնել գերիների պահման պայմանների, առողջական վիճակի դատական գործընթացների վերաբերյալ։ Սակայն Ադրբեջանը դա արել է սեպտեմբերին։
Գերիների շահերի ներկայացուցիչները` անհատական գործերով և ՀՀ կառավարությունը` միջպետական գործի շրջանակներում, ՄԻԵԴ–ից ստացել են ադրբեջանական կողմի տրամադրած փաստաթղթերը։ Սահակյանի խոսքով` ադրբեջանական կողմը դատավճիռները չի տրամադրել, փոխարենը ներկայացրել է քաղվածք, որը չի պարունակում դատարանի կողմից պահանջված տեղեկատվությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուր
կայքում: