copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 09:00 19-09-2026

Վանեցյանների դեմ գործը դատարանում փլուզվել է

Թերևս Նիկոլ Փաշինյանի վերջին ժամանակաշրջանի նյարդային պահվածքը պայմանավորված է նրանով, որ 2018 թվականից դաշտ նետված միֆերը մեկը մյուսի հետևից փլուզվում են։

Եվ եթե բարոյական և զրպարտչական թեմաներով պարտված դատական հայցերը իշխանությունը մի կերպ կմարսի, ֆինանսատնտեսական և քրեական բնույթի հայցերին, իսկ հետագայում գույքերը խլելու դեպքերում հետևելու են պետության կողմից խլվածը վերադարձնելու կամ վնասը փոխհատուցելու գործընթացներ։

Այսպես, օրերս դատարանը արդարացման վճիռ է կայացրել հեղափոխականներին անչափ ոգևորող թեմայով. չի հաստատվել ԶՊՄԿ բաժնետեր «Մուն մեթալս» ՓԲԸ֊ի տնօրեն Վյաչեսլավ Գայնոչենկոյին ներկայացված մեղադրանքը առ այն, որ իբր վերջինս թաքցրել է Արթուր Վանեցյանի հորեղբոր տղայի` Կարեն Վանեցյանի կողմից «Մուն մեթալս» ՓԲԸ֊ի իրական շահառու լինելու հանգամանքը։

Մի քանի տարի քննվող այս քրեական վարույթի արդյունքը կարող է նախադեպային ռեակցիա ունենալ` տարածվելով Ծառուկյան-Քոչարյան-Կարապետյան-այլք շղթայում հարուցված բազմաթիվ գործերի վրա։