Ուղիղ եթեր
Ուղիղ խոսք 53 րոպե առաջ - 21:00 17-09-2026

Եթե երկրում նույնիսկ 20% արդարադատություն լիներ, Նիկոլ Փաշինյանն արդեն կալանավորված կլիներ․ Կարապետյանց

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի դատաիրավական համակարգը տարիներ շարունակ եղել և մնում է քաղաքական իշխանությունների ազդեցության գոտում։

Իրավապաշտպան, «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման հիմնադիր Նինա Կարապետյանցը Oragir.News-ի տաղավարում սուր անդրադարձ է կատարել դատական համակարգի կողմնակալությանը, քաղհասարակության պասիվությանը և երկրում հաստատվող անձնիշխան համակարգին։

Անդրադառնալով ներկայիս և նախկին իշխանությունների կապին՝ իրավապաշտպանը նկատում է, որ ներկաները ոչ թե փոխեցին արատավոր համակարգը, այլ պարզապես սկսեցին օգտվել դրանից։

Կարապետյանցի խոսքով՝ իրական բարեփոխումներ ցանկացող ուժերը հայտնվել են ռեսուրսային անհավասարության մեջ, ինչը թույլ չի տալիս լայն ազդեցություն ունենալ. «Մնացած ուժերն իրենց կարողություններով չափազանց թույլ էին։ Իսկ հանուն արդարության պետք է արձանագրել, որ ռեսուրսները հսկայական նշանակություն ունեն։ Երբ դու չունես սեփական մեդիա-ռեսուրսներ, չունես մեծ կուսակցություն ստեղծելու հնարավորություն (ինչը ուղղակիորեն կապված է ֆինանսների հետ), քո ձայնը կարող է լսելի լինել առանձին հարթակներից, բայց լայն իմաստով՝ այն չի կարող մեծ ազդեցություն ունենալ պրոցեսների վրա»։

Կարապետյանցը ցավով արձանագրում է, որ քաղաքացիական հասարակությունը չի կարողանում իրական պայքար մղել ապօրինությունների դեմ՝ վերածվելով երկրորդական խաղացողի, ինչը երկիրը տանում է դեպի կործանում։

Խոսելով դատական համակարգի ներքին ճնշումների մասին՝ Նինա Կարապետյանցը հղում է անում հենց դատավորների կողմից իրենց փոխանցված մտահոգություններին։ Եթե դատավորը փորձում է արդարադատություն իրականացնել, նրան պատժում են քաշքշուկներով։

«Կալանքի որոշումներ ստանալու հստակ «դաբրո» (թույլտվություն) կա, և չի հանդուրժվում որևէ դատավոր, ով կհամարձակվի անընդհատ մերժել այդ միջնորդությունները։ Սա ասում եմ՝ հենց դատավորների հետ ունեցած մասնավոր զրույցներից ելնելով, և մեզ դա մեկ դատավոր չէ, որ հայտնել է, այլ բազմաթիվ։ Եթե հանկարծ որևէ դատավոր փորձում էր դիմադրել ու պնդել, որ կալանավորման հիմքեր չկան, նրան հետագայում այնպիսի քաշքշուկների մեջ էին գցում, որ մարդիկ պարզապես վախենում էին արդարադատություն իրականացնել»,- նշում մեր զրուցակիցը։

Որպես ամփոփում՝ Նինա Կարապետյանցն արձանագրում է միակ «փոփոխությունը»՝ նախկինում ճնշումները ծածուկ էին, հիմա դարձել են հրապարակային ու անթաքույց, ինչը բնորոշ է ավտորիտար համակարգերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը