Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:49 16-09-2026

Ով ժողովրդի համար լավ եղավ, իրան էլ կընտրենք. արթիկցիները` ՏԻՄ ընտրությունների մասին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Oragir.News-ը զրուցել է Արթիկի բնակիչների հետ։

Արթիկցիներից ոմանք նշում են, որ համայնքում իրականացված աշխատանքներից գոհ են և առաջիկա ընտրություններին իրենց որոշումը պայմանավորելու են ոչ թե կուսակցական պատկանելությամբ, այլ կատարած աշխատանքով։

«Ով ժողովրդի համար լավ եղավ, իրան էլ կընտրենք»,- նշեց արթիկցիներից մեկը։

Մյուսները ևս շեշտում են, որ իրենց համար կարևոր է, թե ով ինչ է արել համայնքի համար և ինչ ծրագրեր ունի առաջիկայի համար։ Միաժամանակ քաղաքացիների խոսքում նկատելի է նաև զգուշավորություն․ ընտրությունների մասին խոսելիս որոշ արթիկցիներ խուսափում են բացահայտ քաղաքական գնահատականներից և նախընտրում են իրենց ընտրական նախապատվությունների մասին չմանրամասնել։

Ի՞նչ են մտածում արթիկցիները համայնքի ներկա վիճակի մասին, ի՞նչ ակնկալիքներ ունեն նոր իշխանությունից և արդյո՞ք արդեն կողմնորոշվել են՝ ում են վստահելու իրենց քվեն։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված