Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 20 ժամ առաջ - 23:17 15-09-2026

ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը արձանագրել է, որ խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի եւ ոչ մի պատգամավոր չի համարձակվել խորհրդարանի ամբիոնից դատապարտել հաջիեւյան արարքը։

Պատճառը շատ պարզ է՝ ոչ ոք չի ստացել համապատասխան հրահանգ կառավարությունից։ Չէ՞ որ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը կառավարվում է գործադիր իշխանության կենտրոնից, այլ ոչ թե վերահսկում է գործադիր իշխանությանը՝ ինչպես սահմանադրական կարգն է։

Ավելին, այս մասին օրերս բաց տեքստով հայտարարել է նախկին պատգամավոր, ՔՊ–ում «խորհրդավոր շնորհազրկված» Հայկ Սարգսյանը, ասելով, որ խորհրդարանում կարգ կա՝ այն օրինագիծը, որը չի ստացել կառավարության հավանություն՝ չի հայտնվում օրակարգում։ Եվ գործող ոչ մի պատգամավոր չի համարձակվել հերքել իրերի այդ՝ դե ֆակտո հակասահմանադրական կարգը։

Ըստ այդմ պարզ եզրակացություն՝ Հաջիեւին անդրադառնալու համարձակություն չեն ունեցել, որովհետեւ չեն ունեցել համապատասխան հաղորդագրություն կառավարությունից։

Իսկ թե ինչո՞ւ, թերեւս առավել պարզ է վաղուց։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
22:17 Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա. Անահիտ Ավանեսյան
20:24 Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան
20:05 Իմ WhatsApp համարով բացվել է կեղծ հաշիվ․ այս արտահայտությունն ուղղված է Նիկոլ Փաշինյանին
13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
21:10 Ալիևը Եվրախորհրդարանն անվանել է «կոռուպցիոներների որջ»
23:17 ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից
21:45 Ինչպես է վերահսկվում զինծառայողների վարկային բեռը. ԿԲ-ի պարզաբանումը