ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Պեկինում իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը, հայտնել են Իրանի ԱԳՆ-ից։
«Չինաստանի նախարարը նշել է, որ Չինաստանը պատրաստ է դեր խաղալ լարվածության նվազեցման, երկխոսությանը աջակցելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը նպաստելու գործում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանի ԱԳՆ-ի տվյալներով՝ Վան Ին հայտնել է երկկողմ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու Չինաստանի ձգտումը։
Արաղչին, խոսելով Վաշինգտոնի հետ Թեհրանի հակամարտության մասին, նշել է, որ Իրանը «ողջունում է դիվանագիտական լուծումները, որոնք ապահովում են իրանցի ժողովրդի իրավունքները»։
Նա ընդգծել է, որ «մենք ձգտում ենք վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում և կառուցել բարեկամական ու խաղաղ հարաբերություններ մեր հարևանների հետ»։