Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 3 ամիս առաջ - 21:45 23-03-2026

Վարչապետ մարդ է, թող մի հատ էլ գոռա. արթիկցիները նորմալ են համարում Նիկոլ Փաշինյանի ջղաձգումները

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի վարած ներկուսակցական քարոզարշավը գնալով ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։

Փոխանակ լսելու, բացատրելու կամ գոնե հարգալից տոն պահպանելու՝ վարչապետը հաճախ անցնում է գոռգոռոցի, ջղաձգված ելույթների ու նյարդային արձագանքների։ Սա արդեն մեկանգամյա դեպք չէ, այլ վարքագիծ, որը կրկնվում է տարբեր հանդիպումների ժամանակ։

Զարմանալին այն է, որ Արթիկում հանդիպած քաղաքացիների մի մասը դա նորմալ է համարում։ Նրանց համար ընդունելի է, որ երկրի վարչապետը բարձր տոնով խոսի, գոռա, նյարդայնանա հենց այն մարդկանց վրա, որոնցից ստացել է իր մանդատը։

Երբ քաղաքացին սկսում է արդարացնել իր վրա գոռացող իշխանությանը, դա նշանակում է, որ հարաբերությունը իշխանություն–քաղաքացի դադարում է լինել հավասարների միջև երկխոսություն և վերածվում է վերևից ներքև թելադրանքի։

«Վարչապետ մարդ է, թող մի հատ էլ գոռա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում