copy image url
Արտաքին 47 րոպե առաջ - 17:38 12-09-2026

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը BRICS-ի ընթացքում զրուցելու հնարավորություն կունենան. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինն անպայման հնարավորություն կունենան քննարկել BRICS գագաթնաժողովը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահները անպայման հնարավորություն կունենան բանակցել BRICS-ի շրջանակներում, և ես վստահ եմ, որ առաջնորդները կօգտվեն դրանից», – Պեսկովի խոսքերն է մեջբերել «Վեստի»-ն։