copy image url
Արտաքին 5 ժամ առաջ - 19:10 11-09-2026

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Դելիում BRICS-ի գագաթնաժողովից առաջ ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իր երկրի վրա գործադրվող ճնշումը հասել է «կրիտիկական և վտանգավոր» փուլի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

«Վերջին տարիներին Իրանը ենթարկվել է ծանր պատժամիջոցների, վերջին ամիսներին այդ ճնշումը հասել է կրիտիկական և վտանգավոր փուլի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայից հետո», – ասել է նա:

Փեզեշքիանը հավելել է, որ «աշխարհն այսօր անցնում է աննախադեպ բարդ շրջանի միջով»։

ԱՄՆ-ն օգոստոսի 24-ին Իրանի դեմ մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի՝ տնտեսական ճնշման արշավի ընթացքում Վաշինգտոնը կարգելափակի Իրանի ֆինանսավորման բոլոր աղբյուրները։

ԱՄՆ-ում նաև նախազգուշացրել են, որ կարող են երկրորդային պատժամիջոցներ սահմանել բոլոր երկրների նկատմամբ, որոնք կօգնեն Իրանին։