copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:17 03-01-2022

Պարոնայք «հեղափոխականներ», բացեք ձեր սիրտը. Արթուր Ղազինյան

Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Ջալալ Հարությունյանի, Զոհրաբ Մնացականյանի և Արայիկ Հարությունյանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ գործած հանցանքները վաղ թե ուշ ստանալու են քրեաիրավական գնահատական և նրանք կանգնելու են արդար դատարանի առջև: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Նա գրել է.

«Նրանք այլևս ավարտված մարդիկ են, չունեն ոչ մի հեռանկար, բայց կարող են կոնկրետ գործողություններով մեղմել իրենց մեղքը՝ հանրությանը ներկայացնելով վերջին 3.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված հակապետական և դավաճանական որոշումներն ու դրանց հետևանքները:

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում Հայաստանի մասնագիտական հանրույթը բացահայտել և ՀՀ իրավապահ մարմիններին է ներկայացրել պետական դավաճանության բազմաթիվ դրվագներ:

Գործընթացն ավարտին հասցնելու և դավաճաններին կալանավորելու համար պակասում է նշված անձանց կողմից ՄԵԿ հրապարակային ցուցմունք՝ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ապօրինի և դավաճանական հրամանների մասին և մեկ կոնկրետ փաստ:

Դա կլինի նաև ինքնախոստովանական ցուցմունք, ինչը կդիտարկվի որպես հանցանքը մեղմացնող հանգամանք, բայց կլուծի շատ ավելի կարևոր խնդիր. կկանխի Հայկական պետականության վերջնական կազմաքանդումը:

Պարոնայք «հեղափոխականներ», բացեք ձեր սիրտը, թեթևացրեք ձեր հոգիները և մաքրեք ձեր խիղճը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ