copy image url
Ներքին Տեսանյութ 54 րոպե առաջ - 14:55 11-09-2026

Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան

Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ մարդիկ երկու ամիս առաջ «տուրնիկ»-ի վրա պտտվում էին, հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ, դա ի՞նչ տրամաբանություն է։ Մահամերձ էին, թող ընտրությունների ժամանակ ասեին, որ մահամերձ են։ Ես, օրինակ, մեր դատաիրավական համակարգի առաջ շատ լուրջ խնդիր եմ դրել, ասում եմ՝ ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում, գիտե՞ք ինչու, որովհետև մեծ հավանականությամբ այդպիսի դեպք տեղի է ունենում այն երեխաների հետ, ովքեր ամուր սոցիալական թիկունք չունեն։

Հիմա եթե այդ իրավիճակում պետությունը թիկունք չկանգնի այդ երեխաներին, ո՞վ է թիկունք կանգնելու, ու սա ցույց է տալիս մեր իրականությունը, ես էլ դրա քաղաքական պատասխանատուն եմ, այսինքն դատարանի անկախությունը միայն թալանչու օգտի՞ն է և ընդդեմ բռնաբարված երեխաների, ո՞նց կարող է այդպիսի բան լինել։

Քաղաքական պատասխանատվությունը այն է, որ Խաչատրյան Գագիկը, երբ լինի ազատության մեջ, ինքը ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, տեսնի՝ իր թոշակը նստե՞լ է, թե չի նստել, նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին։ Ասում են, թե ես ով եմ, որ որոշեմ, ես էլ ասում եմ՝ ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ընտրված ժողովրդի կողմից, հատիկ-հատիկ պետք է վերադարձնեք»,- նշել է Փաշինյանը։

Տեսանյութ: