Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:05 11-02-2023

Փոխգնդապետի կինը ամուսնու հետ խոսում է երազում, հետո գալիս է Եռաբլուր, որ զրույցը կիսատ չմնա․․․

«Առավոտյան գալիս եմ Արտակի մոտ, զրուցում ենք։ Երազներում անընդհատ խոսում ենք․ ոնց որ տեսիլք լինի, ու հետո գալիս եմ Եռաբլուր»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանի կինը՝ Կատյա Մարտիրոսյանը։
Վաղ առավոտյան եկել էր ամուսնու մոտ, խնկարկել․ խնկի բույրը հավերժության ծեսով օծում էր անմահների ճանապարհը։

Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում։ Հոկտեմբերի 15-ին, լսելով մի խումբ ժամկետային զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին, շտապել է նրանց օգնության։ Արտակը գիտակցաբար կյանքը նվիրել է հայրենիքին։ Նրա սիրելի դուստրերը առանց հոր են մեծանում․ կարոտում են։
Արտակը 16 տարեկանից նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Իր բաժին առաքելությամբ եղել է Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: Երկու տարի ծառայել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում։

«Գրետան և Մանեն կարոտում են՝ արևն ու լուսինը, այդպես էր դիմում աղջիկներին»,-ասում է հերոսի կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում