Oragir.News-ի «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանին:
Նրա հետ խոսել ենք մի շարք հետաքրքիր թեմաների՝ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք քննարկման մասին։ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ քննարկվելու է ռուսական ռազմաբազայի ՀՀ-ից դուրսբերման հարցը։
Անդրադարձ է եղել Հայաստանում աննախադեպ տարածում գտած բռնաճնշումներին, որոնք մի կողմից արդեն շոուի է վերածվում։ Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով այդ ամենը կապ ունի տեղի ունեցող ռազմաքաղաքական փոփոխությունների, զարգացումների հետ։
Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև Արցախյան պատերազմի մասին։
Անդրադարձել ենք նաև մի շարք այլ թեմաների:
Մանրամասները՝ տեսանյութում: