Գյումրիի մի շարք փողոցներում արդեն գրեթե մեկ տարի է՝ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում, սակայն բնակիչների դժգոհությունները չեն դադարում։
Քանդված փողոցներ, փոշի, դժվարանցանելի հատվածներ և ամիսներ շարունակ ձգձգվող աշխատանքներ․ գյումրեցիները պնդում են, որ փողոցաշինության տեմպերը չափազանց դանդաղ են։
Քաղաքի տարբեր հատվածներում ճանապարհները երկար ժամանակ փակ կամ կիսաքանդ վիճակում են մնում։
Բնակիչներն ասում են՝ ամիսներ շարունակ նույն պատկերն են տեսնում․ ճանապարհը քանդվում է, սակայն աշխատանքները նկատելի արագությամբ չեն շարունակվում։
«Արդեն մեկ տարի է՝ փողոցը քանդված է։ Ամեն օր փոշու մեջ ենք ապրում, մեքենաներով անցնելը դժվար է, ոտքով շարժվելն էլ՝ անհարմար։ Մի քանի աշխատող գալիս է, մի քիչ աշխատում, հետո օրերով ոչ ոք չի երևում»,- դժգոհում են բնակիչները։
Գյումրեցիներին մտահոգում է նաև այն, որ ճանապարհների վերանորոգման աշխատանքները հաճախ սկսվում են միաժամանակ մի քանի հատվածներում, սակայն դրանց ավարտը ձգձգվում է։
Արդյունքում քաղաքում երկար ժամանակ պահպանվում են քանդված փողոցները, իսկ բնակիչները ստիպված են ամեն օր հարմարվել անհարմարություններին։
«Եթե սկսել են աշխատանքը, պետք է արագ ավարտեն։ Չի կարելի մի ամբողջ տարի մարդկանց փոշու, ցեխի ու քանդված ճանապարհների մեջ պահել»,- ասում են քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։