copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:08 23-05-2023

Գյումրեցիները մտահոգ են. անշարժ գույքը օր օրի թանկանում է, իսկ եղած փողով էլ տուն գտնել հնարավոր չէ

Մայիսի 1-ից Գյումրիում տնակների ապամոնտաժման գործընթաց է սկսվել: Գյումրիի քաղաքապետարանը կատարում է ՀՀ կառավարության անցած տարվա որոշումը, ըստ որի՝ պետք է քանդվեն համայնքային ենթակայության հողատարածքների վրա տեղադրված ժամանակավոր կացարանները։ Սակայն որոշումը մինչ կյանքի կկոչվի, տնակում ապրող շատ բնակիչներ բախվում են տարբեր խնդիրների, որովհետև շատերի համար բնակապահովման հարցը այդպես էլ օդում կախված կմնա։



85-ամյա Գառնիկ Գասպարյանը, որ 30 տարուց ավելի ապրում է Գյումրիի ֆանտաններ կոչվող թաղամասի տնակներից մեկում, ասում է՝ էս պետությունը ձախ ձեռքով աջ ականջն է բռնել, էս հարցը պիտի շուտ լուծեին, ոչ թե ով գար, գլխներիս տակ փափուկ բարձ դներ ու էրթար։

Հիշեցնենք, որ Գյումրիում ապամոնտաժման ենթակա ժամանակավոր տնակները 800-ն են, դրանիցից շուրջ 150-ը փակ տնակներ են, մնացածը` բնակեցված։ Նորից տնակներում ապրողների ցանկ է ներկայացվել քաղաքաշինության կոմիտե և քննարկումների արդյունքում որոշվելու է փոխհատուցման ենթակա ընտանիքների թիվը, փոխհատուցման ձևը։ Ինչպես միշտ հարցին վերջնական լուծում չկա, ոևովհետև պետության տրամադրած գումարով հնարավոր չէ բնակարան գտնել, իսկ այն որ 70.000 դրամ մեկ տարի բնակարանի վարձի փոխհատուցումով պետությունը լվանում է ձեռքերը անօթևաններին բնակարանով ապահովվելու խնդրից, սա անարդար և ոչ համաչափ են համարում տնակում ապրողները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել