copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 06-07-2023

Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Լվովին. Զելենսկին շոշափելի պատասխան է խոստանում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսական զինված ուժերը նախորդ գիշեր հրթիռային հարված են իրականացրել Լվովի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 4 բնակիչ, ևս 37-ը՝ վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոն հայտարարել է, որ 2022 թվականի փետրվարից մեկնարկած պատերազմի ողջ ընթացքում սա ամենախոշոր գրոհն էր քաղաքի ենթակառուցվածքների վրա։ Նրա խոսքով՝ հրթիռներից մեկի բեկորներն ընկել են բնակելի տան վրա և ոչնչացրել են մոտ վեց տասնյակ բնակարաններ, սկսվել է հրդեհ, որը հաջողվել է մարել:

Հաղորդվում է, որ հրթիռակոծության հետևանքով քաղաքում վնասվել են մի դպրոց, գրասենյակների համալիր և մոտ 50 ավտոմեքենաներ: Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Լվովի շրջանում բացի այդ շենքից ավերվել է էլեկտրացանցի ենթակայաններից մեկը և ևս մոտ 30 շինություն:

Ուկրաինայի օդայն ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Լվովին «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ են հասցվել Սև ծովում տեղակայված ռուսական նավերից և սուզանավերից: Նրա խոսքով՝ արձակված 10 հրթիռներից 7-ը հաջողվել է վնասազերծել, մնացած 3-ը հարվածել են քաղաքացիական թիրախներին:

Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին արձագանքել է հուլիսի 6-ի գիշերը Լվովի վրա իրականացված հրթիռային հարձակմանը։ Նա խոստացել է պատասխան հարված տալ Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ կատարած հերթական «ահաբեկչության» համար։ «Լվով. ռուս ահաբեկիչների գիշերային հարվածի հետևանքները, ցավոք, կան վիրավորներ և զոհեր, ցավակցում եմ ընտանիքներին, հակառակորդին անպայման շոշափելի պատասխան կլինի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Զելենսկին՝ հրապարակմանը կից հրթիռակոծված քաղաքից տեսանյութ հրապարակելով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս մեկնաբանություն չի տարածել Լվովի հրթիռակոծման վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում