copy image url
Արտաքին 13 ժամ առաջ - 09:25 21-08-2026

ԱՄՆ-ն խոստանում է տնտեսական ջախջախում Իրանին․ որքանով կգործեն նոր պատժամիջոցները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Գրեթե վեց ամիս է անցել այն պահից, երբ Դոնալդ Թրամփը խոստացավ արագ հաղթանակ հասնել Իրանի դեմ հակամարտությունում, սակայն իրավիճակը մտել է փակուղի, իսկ ռազմական կամ դիվանագիտական հանգուցալուծման հեռանկարները մնում են անորոշ։

Ինչպես հայտնում է BBC-ն, ստեղծված փակուղուց ելք գտնելու նպատակով Թրամփը խոստացել է աննախադեպ պատժամիջոցների մասին, որոնք հսկայական հետևանքներ կունենան Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկրի համար։

Այնուամենայնիվ, Թեհրանը տասնամյակներ շարունակ ապրում է սահմանափակումների պայմաններում և ցույց է տվել տնտեսական ու ռազմական ճնշումներին հարմարվելու բարձր ունակություն․ այժմ հիմնական հարցն այն է, թե արդյոք նոր պատժամիջոցները կարող են փոխել խաղի կանոնները, եթե նախորդ ռազմավարությունները չեն տվել ցանկալի արդյունքը։

Ձեզ գուցե հետաքրքրի