Եթե ԽՍՀՄ ժողովուրդները որևէ իրադարձության մասին ճշմարտությունը իմանում էին Եվրոպայում տեղակայված «Ազատություն» ռադիոկայանից, ապա Հայաստանի պարագայում կարծես այդ պատվավոր դերը ստանձնել է Հաշվեքննիչ պալատը, քանզի միայն նրա պաշտոնական կայքում են հասանելի կառավարության կողմից իրականացված բազմաթիվ ֆինանսատնտեսական խախտումների դեպքերը։
Հերթականը, որի մասին Հանրային հեռուստատեսությունը կամ Նիկոլ Փաշինյանը երբեք չեն բարձրաձայնի, 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով Հաշվեքննիչ պալատի կողմից հայտնաբերված 4 միլիարդ 687 միլիոն դրամի իրական ծախսերի խեղաթյուրումներն են, որի պատկերը կներկայացնենք բառացի (տես հատված փաստաթղթից)։

Վստահ ենք, որ այս վիթխարի՝ 4.7 միլիարդ դրամի հարցով Նիկոլ Փաշինյանը չի ներկայացրել անգամ բացատրություն։