copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 23:59 18-08-2026

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Մարտին Սիմոնյանին։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Ե. Սերոբյանը աշխատում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, իսկ նրա տղան՝ Ժորժիկ Սերոբյանը աշխատում է Գյումրու բժշկական կենտրոնի վնասվածքաբանության բաժանմունքում որպես բժիշկ, ով նախկինում զբաղեցրել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնը։

մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։