Հայկական շոու-բիզնեսի երգչուհիներից մեկը՝ Տաթև Ասատրյանը, հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին։ Երգչուհին պատրաստվում է իր նոր մենահամերգին և դրա շրջանակներում հանդես է եկել իսկական էքստրեմալ հնարքով։
Տաթևն իր ինստագրամյան էջում հրապարակել էր հոլովակ, որտեղ, օդում թռչելով, հայտարարում է իր սպասվելիք նոր մենահամերգի մասին։ Տեսանյութն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում. հետևորդներից շատերը կարծել էին, թե կադրերը պատրաստված են արհեստական ինտելեկտի միջոցով։
Այս կասկածները փարատելու համար երգչուհին հրապարակել է նկարահանման ընթացքի տեսանյութերը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է նա իրականում դրոնի միջոցով օդ բարձրանում։