Դերասան ամուսիններ Էմմա Մանուկյանն ու Վիլեն Սարգսյանը, որոնց իրավամբ համարում են հայկական շոու-բիզնեսի ներդաշնակ զույգերից մեկը, շարունակում են ակտիվ ստեղծագործական կյանքով ապրել։
Երկուսն էլ հաջողությամբ նկարահանվում են տարբեր հեռուստատեսային ու ֆիլմային նախագծերում, սակայն անձնական կյանքը նախընտրում են հեռու պահել հանրային ավելորդ աղմուկից։
Երեկ, սակայն, դերասանուհի Դիանա Մալենկոն հրապարակել է Էմմա Մանուկյանի և Վիլեն Սարգսյանի համատեղ լուսանկարը։Երևում է, որ նրանք ընկերներով վայելում են հանգիստը։
Կադրում դերասաններն արտահայտում են այն ներդաշնակությունն ու սերը, որն առկա է իրենց ընտանիքում։
Հրապարակումն անմիջապես արժանացել է հետևորդների դրական արձագանքներին։