Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 ժամ առաջ - 09:56 13-08-2026

Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է Լիոնել Մեսսիին՝ հոր մահվանից հետո

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն աջակցության ու ցավակցության խոսքեր է թողել Լիոնել Մեսսիի հորը՝ Խորխե Մեսսիին նվիրված գրառման տակ՝ Լեոյին ու նրա ընտանիքին մաղթելով ուժ այս դժվարին ժամանակահատվածում։

Տարիներ շարունակ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր մրցակիցներ եղած մարզիկների միջև այս քայլը տարածվել է սոցիալական ցանցերում և արժանացել երկրպագուների բարձր գնահատանքին, ովքեր ընդգծել են, որ նույնիսկ ամենալարված սպորտային հակամարտությունը չի խանգարում ցուցաբերել մարդկային ջերմ աջակցություն կյանքի ամենածանր պահերին։