Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 48 րոպե առաջ - 16:32 13-08-2026

Հայաստանում որոշ քաղաքացիներ կստանան բանակում ծառայությունից տարկետման իրավունք

Սահմանվել է բանակում ծառայությունից տարկետում ստանալու իրավունք՝ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող բնական-տեխնոլոգիական և ինժեներամաթեմատիկական ուղղություններով բուհերում սովորելու նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարության նիստում։
Այդ իրավունքը տարածվում է այն քաղաքացիների վրա, որոնց «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում տրամադրված տարկետումը դադարեցվել էր առողջական վիճակի պատճառով։

Բացի այդ, գիտության և կրթության ոլորտներում նշանակալի ձեռքբերումներ ունեցող քաղաքացուն կտրվի տարկետում աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշի թոփ-50-ում ընդգրկված հաստատություններում ուսումնառության ժամանակահատվածի համար, սակայն ոչ ավելի, քան մինչև 27 տարին լրանալը։