copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:33 10-08-2026

Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը

Այսօր համացանցում հաճախ կարելի է հանդիպել տեսանյութերի, որոնցում լուսանկարիչները «պատահաբար» նկարահանում են փողոցով անցնող մարդկանց և կադրերը հրապարակում սոցիալական ցանցերում։ Նման տեսանյութերի դեպքում հաճախ հարց է առաջանում՝ որքանո՞վ է այդ ամենը իսկապես պատահական։

Օրերս համացանցում հայտնվել է տեսանյութ, որի «պատահական» հերոսներն են Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը և նրա կինը՝ Անելյա Գուբրյանը։

Տեսանյութում զույգը ներկայացված է բավականին ջերմ, ընտանեկան միջավայրում։ Հասարակ հագուստ, թիկնապահների բացակայություն, անմիջական շփում և սիրահարված զույգի պատկեր․ տեսանյութը, առաջին հայացքից, կարծես ստեղծում է քաղաքական պաշտոնյայի ոչ պաշտոնական, առավել հասարակ կերպար։

Սակայն այստեղ հարց է առաջանում՝ որքանո՞վ է նման տեսանյութի հայտնվելը համացանցում պատահական։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի անձնական կյանքը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է հանրային տիրույթում։

Նրա ամուսնալուծության մասին լուրերը հասարակության կողմից միանշանակ չընդունվեցին․ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձի վարքագիծն ու որոշումները միշտ էլ գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում։

Միաժամանակ, շրջանառվող ասեկոսեների համաձայն՝ Սիմոնյանն ԱԺ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո դժվարությամբ է համակերպվում պաշտոնազրկման և իշխանական թիմում իր ազդեցության աստիճանական նվազման հետ։

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ արձակուրդ մեկնելուց առաջ Սիմոնյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարությունում իրեն պաշտոնի նշանակելու խնդրանքով։

Մասնավորապես՝ շրջանառվել է տեղեկություն, որ նա ցանկացել է զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը կամ նշանակվել Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։

Նույն հրապարակումների համաձայն՝ Փաշինյանը մերժել է այդ առաջարկները և Սիմոնյանին հորդորել է արձակուրդ մեկնել և հանգստանալ։

Այս ֆոնին զույգի մասնակցությամբ հրապարակված տեսանյութը դժվար է դիտարկել զուտ պատահականություն։ Սա պարզապես սիրահար զույգի առօրյայից մի հատվա՞ծ է, թե՞ հանրային կերպարը վերաձևակերպելու մտածված փորձ։

Նման ոչ պաշտոնական, առանց ծառայողական մեքենաների և թիկնազորի կադրերը կարող են ժողովրդին մոտ կանգնած քաղաքացու կերպար ձևավորելու նպատակ հետապնդել։

Թեև մեկ տեսանյութով անհնար է վերջնական պնդում անել նախապես մշակված PR-ի մասին, սակայն մեկ բան հաստատ է՝ դրա հանրայնացման ժամանակահատվածն և ընտրված շեշտադրումները բնականորեն քննարկումների տեղիք են տալիս։

Մնում է հասկանալ՝ սա իսկապես պատահակա՞ն հանդիպում էր տեսախցիկի հետ, թե՞ հանրային վստահությունը հետ բերելու քայլ։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
20:14 Իմ մինուճար, իմ կյանքի ամենամեծ սեր. Սուրեն Փահլևանյանի և Յանա Դանիելյանի դուստրը նշում է ծննդյան տարեդարձը
22:33 Սիրահարված զո՞ւյգ, թե՞ քաղաքական ռեբրենդինգ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ «պատահական» կադրերը
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
19:51 Ծնվել է դերասան Կարո Հովհաննիսյանի և Սիրանուշ Երիկյանի առաջնեկը
20:47 Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են
13:05 Ընտրություններից հետո Նիկոլը փոխել է եկեղեցիներ գնալու իր տակտիկան
14:29 Ջութակահար Դավիթ Պիվազյանը ամուսնության առաջարկություն է արել Անուշ Սեդրակյանին