Արդեն երրորդ օրն է Գյումրիում անցկացվում է ժամանակակից արվեստի Gyumri Art Week 2026-ը։
Գյումրիի սովորական առօրյան վերջին երեք օրերին փոխարինվել է ժամանակակից արվեստով.ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ։
5-րդ հոբելյանական Gyumri Art Week-ը Գյումրիում է հյուրընկալել արվեստագետներ՝ Հայաստանից, Ավստրիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Կանադայից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից։ Փառատոնի համադրողներից են՝ Սարգիս Հովհաննիսյանը (Gyumri Art Week), Նազարեթ Կարոյանը (ICA), Վիկտորիա Իլյուշկինան (CYLAND), Գոռ Մարգարյանը (Muthesius), Յան Նիկլաս Թապեն (Kunstakademie Münster), Կարեն Բարսեղյանը (Ասլամազյան քույրերի պատկերասրահ)։
«Gyumri Art Week 2026»-ը այս տարի կրում է «Քաղաքը և ժամանակը» խորագիրը՝ ուսումնասիրելով քաղաքը որպես տարածք, որտեղ անցյալը, ներկան և ապագան հատվում և շարունակաբար վերաձևավորում են միմյանց։
Արվեստի շաբաթի շրջանակում այսօր Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում ներկայացվել է «Actual Room» նախագիծը։
Նշենք, որ փառատոնն առանձին ցուցադրություններով կշարունակվի Երևանում և պաշտոնապես կփակվի օգոստոսի 20-ին՝ Գյումրիում։
Մանրամասները՝ տեսանյութում։