Պատերազմի հերոսները միայն անցյալի հիշողություն չեն․ նրանք պետության արժեհամակարգի մի մասն են։ Հենց նրանց սխրանքներով պետք է դաստիարակվեն սերունդները, նրանց մասին պետք է նկարահանվեն ֆիլմեր, գրվեն գրքեր, դպրոցներում պահպանվեն հիշատակի անկյուններ, որպեսզի երեխաները ճանաչեն իրենց հայրենիքի համար կյանք տված մարդկանց։
Իսկ ի՞նչ ենք անում այսօր, ինչպե՞ս ենք ներկայացնում պատերազմի հիշողությունը։
Երբ գետանացումներից անհետանում են հերոսների դիմանկարները, իսկ դպրոցներից՝ փառքի անկյունները, շատերի համար այդ երևույթն ընկալվում է ազգային հիշողությունը ջնջելու կամ թուլացնելու միտում։
Պատերազմի բովով անցած «Սևքարեցի Սաքո» մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը՝ առավել հայտնի Քոչարո անունով, առաջնագծում տեսել է իր տղաների սխրանքն ու անձնազոհությունը։ Նա թերևս ամենալավը գիտի նրանց սխրագործության իրական արժեքը և ունի իր հստակ դիրքորոշումն այսօր Հայաստանում տեղի ունեցող իրողությունների նկատմամբ։
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում արժանիորեն չեն գնահատվում ոչ միայն նահատակված հայորդիները, այլև պատերազմի արհավիրքներով անցած կենդանի հերոսները։
Հերոսածին մայրերը ցավով նշում են՝ եթե այսօր չկարողանանք պահպանել մեր արժեքները, տարիներ անց կանգնելու ենք շատ ավելի մեծ խնդրի առջև՝ կորցնելով մեր բարոյական նկարագիրը։
Այնուամենայնիվ, հարց է ծագում՝ մի՞թե պարտություն կրած Հայաստանին այլևս հերոսներ պետք չեն։
Մեր հերոսներին անտեսելով՝ միևնույն է, պատմությունը չի փոխվում, իսկ անցյալը՝ չի ջնջվում. դա միայն վտանգում է ապագա սերունդների ազգային դիմագիծն ու հիշողությունը։
Առավել մանրամասն` Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։