Ֆիլմ 3 ամիս առաջ - 21:00 10-05-2026

Վեդիի սարսափը․ կոծկո՞ւմ, թե՞ անգործություն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վեդիում մանկապիղծների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության սահմռկեցուցիչ դեպքը օրեր շարունակ լարված պահեց հայ հանրությանը։ Դեպքին տեղյակ մարդիկ շունչները պահած հետևում էին իրադարձությունների զարգացումներին՝ սպասելով, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում կստանա այն։ Արդյունքում եղան պաշտոնանկություններ, հրաժարական տվեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

2021-2025 թվականների ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 753 դեպք։ Սա միայն պաշտոնական վիճակագրությունն է։

Վերջին տարիներին հայկական մեդիայում պարբերաբար հրապարակվել են նյութեր, որոնցում նշվում է, որ դպրոցներում կամ համայնքներում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են տեղի ունեցել։ Ընտանիքների ներսում բռնության, հատկապես փակ միջավայրերում արձանագրված դեպքերը, հաճախ հրապարակվում են ուշ կամ միայն մասնակի։ Մարդու իրավունքների պաշտպանը շեշտում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի։

Հայաստանում տուժած երեխաները հաճախ չեն բարձրաձայնում իրենց հետ կատարվածի մասին, իսկ բազմաթիվ դեպքերում նման խնդիրները մնում են ընտանիքի ներսում՝ սոցիալական ճնշման պատճառով։ Հատկապես փոքր համայնքներում նման թեմաները հաճախ «փակվում են», իսկ զոհի ընտանիքը լռում է՝ «ամոթի» զգացումից կամ վախից ելնելով։

Առավել մանրամասն՝ Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ