Քաղաքակրթական պայքարի մեջ ենք, մի կողմից՝ սեփական իրավունքը, օրենսդրությունը չհարգող ահաբեկիչներ են, մյուս կողմից՝ իրավունքի, օրենքի լեզվով խոսող մարդիկ են:
Այս մասին Մայր Աթոռի բակում
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Վեհափառի դեմ դատավարությանը՝ հավելելով, որ այս պայքարը նոր չէ, այն ժամանակներից է, երբ ընկավ Կոստանդնուպոլիսը
Խոսելով անելիքների մասին՝ նա նշեց, որ պետք է առանց տրտնջալու շարունակել ռասիզմի դեմ այս ուրախ պայքարը, քանի որ դու միշտ հաղթող ես լինում, քանի որ ռասիստը չունի բավարար ուժ և երևակայություն՝ հաղթելու համար:
Իշխանյանն ասաց, որ սա քաղաքական ծրագիր է, ոչ թե վրեժխնդրություն. «Եթե խնդիր կա Հայ Առաքելական եկեղեցին, հայկական բանակը, Արցախը վերացնել, էդ խնդիրը վրեժխնդրության մասին չէ, նվաճողականության մասին ա»:
Մանրամասները՝ տեսանյութում: