copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 19:15 07-08-2026

Աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց ՀՀ օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականների անդամներին, որոնք օրերս մասնակցել են Բաքվում անցկացված աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Աշխարհի Մ17 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։ Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Ջանես Նազարյանը, իսկ Արարատ Ավետիսյանը (48 կգ) և Գևորգ Հարությունյանը (51 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Շնորհավորելով մարզիկներին և մարզիչներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի մասնակցությունն այս առաջնությանն առանձնահատուկ նշանակություն ուներ։

«Սա շատ կարևոր մասնակցություն էր. բոլորս աննկարագրելի հպարտության զգացում ունեցանք, երբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, ու բարձրացվեց մեր եռագույնը։ Շնորհակալ եմ այդ հպարտությունը մեզ և մեր պետությանը պարգևելու համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարձր գնահատանքի են արժանի ոչ միայն մեդալակիրները, այլև աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրած բոլոր մարզիկները։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ