Երկրի տնտեսությունը պատանդի կարգավիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տարատեսակ խոստումներից։ 2017 թվականի հարցազրույցներից մեկի ժամանակ մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելու Փաշինյանի խոսքը արդեն միլիարդավոր դրամներ է կլանել։
Բայց ո՛չ մետրոն կա, ո՛չ գումարը։ Եթե չհաշվենք Գնել Սանոսյանի երջանկությանը, նմանատիպ մռայլ իրավիճակ է նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ դեպքում։
Հիշեցնենք, որ սնանկության շեմին գտնվող ընկերությունը հեղափոխական կառավարությանը, իսկ Փաշինյանի խոսքով` ժողովրդին, զիջեց իր բաժնետոմսերի 12.5 տոկոսը։ Այդ նշանավոր իրադարձությունը լուսաբանող հաղորդագրություններում համեստորեն չնշվեց, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ֊ն հարկային վնասի մեջ ընկղմված կազմակերպություն է։
Ըստ էության, միակ մարդը, ով այս պատմությունից շահած է դուրս գալու, Գնել Սանոսյանն է, ով 8 ամսում «Լիդիանից» արդեն ստացել է 56 միլիոն դրամ աշխատավարձ։